17 տարի անց հանքափորին գտել են ողջ գետնի տակից

Չինացի հանքագործները էքսկավատորով փորում էին մի լքված հանքավայր, որտեղ 17 տարի առաջ տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Այն, ինչ գտան նրանք այնտեղ, շոկային էր։

17 տարի առաջ Չինաստանի արևելքում տեղի էր ունեցել  7,8 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում հանքավայրը, որտեղ աշխատում էին 118 հանքագործներ, փլուզվել էր։

Այս ողբերգական դեպքից հետո, հանքավայրի այդ հատվածը չէր շահոգործվում։ Այնուամենայնիվ, վերջերս հենց այդ հատվածում մի խումբ հանքագործներ վերսկսել էին հանքափորման աշխատանքները ։ Աշխատանքներ իրականացնելիս նրանք հայտնաբերում են հանքափորին, ում հաջողվել էր որջ մնալ  17 տարվա ընթացքում։

59-ամյա հանքափոր Չունգ Վաին շատ ծանր առողջական վիճակում էր գտնվել։ Նրան անհապաղ հասցրել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները ստուգել են նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակը։

Երկրաշարժի ժամանակ փայտից պատրաստված կոնստրուկցիան չէր դիմացել և արդյունքում 118 հանքափորներ զոհվել էին,բացի Չունգից։Միակ պատճառը, որ նա կարողացել էր այսքան ժամանակ դիմանալ գետնի տակ,դա օդափոխման համակարգն էր, որի շնորհիվ  նա մաքուր օդ է շնչել։

Միաժամանակ փլուզման պահին հանքավայրում մեծ քանակությամբ սննդի պաշար էր պահված եղել։ Այդ ընթացքում նա ստիպված է եղել  սնվել առնետներով և ջրիմուռներով։

Սա պատմության մեջ հազվագյուտ դեպք է, երբ մարդը կարողացել է ողջ մնալ երկար ժամանակ նման ծանր պայմաններում։

Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից։