17 հնարամիտ քայլ մեր օրգանիզմին խաբելու համար

Հաճա՞խ եք տանջվում անքնությունից կամ աշնանային հարբուխից ու կոկորդի ցավերից: Ահա 17 փաստ մեր օրգանիզմի մասին, որոնք չեք գտնի դպրոցական դասագրքերում: Դուք հաստատ չէիք լսել սրանց մասին:

  1. Եթե չեք կարողանում քնել, պարզապես մեկ րոպե շարունակ արագ-արագ թարթեք աչքերը:
  2. Ցնցուղն ավարտեք սառը ջրով, այն նեղացնում է մաշկի ծակոտիները եւ արգելակում մանրէների ներթափանցումը:
  3. Եթե անհապաղ զուգարան է պետք, եթե այլեւս չեք կարողանում դիմանալ, մտածեք սեքսի մասին:
  4. Կարեւոր ելույթից առաջ տեքստը կարդացեք բարձրաձայն, եւ այն ավելի կտպավորվի:
  5. Գիտական ուսումնասիրությունների համաձայն աջ ականջն ավելի է ընկալում մարդկային խոսքը, իսկ ձախը՝ երաժշտությունը:
  6. Եթե անկողնում պառկած զգում եք գլխապտույտ, մեկ ոտքը իջեցրեք հատակին:
  7. Ուժեղ գլխացավի ժամանակ ձեռքերը դրեք սառույցով ջրի մեջ:
  8. Մոծակի խայթոցից առաջացած քորը կհանգստանա, եթե քսեք չոր դեզոդորանտ:
  9. Եթե քունը տանջում է ձեզ, պահեք շունչը որքան հնարավոր է երկար:
  10. Եթե ամենապատասխանատու պահին չեք կարողանում զսպել ծիծաղը, կսմթեք ձեզ:
  11. Եթե ձեզ ինչ-որ բան հանգիստ չի տալիս, թղթին հանձնեք ձեր մտքերը, ասում են՝ շատ է օգնում:
  12. Եթե հարբուխ է սկսվում, մահճակալի մոտ դրեք մաքրած սոխ:
  13. Կոկորդի քորը կհանգստանա, եթե քորեք ականջի ներսը:
  14. Կոկորդի ցավը կհանգստացնի մարշմելոու զեֆիր քաղցրավենիքը:
  15.  Ատամնացավի դեպքում սառույցով շփեք ցուցամատի եւ բթի միջեւ ընկած հատվածը:
  16.  Սրտի աշխատանքը դանդաղեցնելու համար փչեք բութ մատին:
  17. Եթե զգում եք, որ ուր որ է լաց կլինեք, լայն բացեք աչքերը եւ մի թարթեք:

 

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից