Իմացեք, թե ինչ կլինի, եթե տանը վառենք դափնու տերև

Դափնու տերևը հանդիսանում է ոչ միայն համեղ համեմունք, այլ նաև օգնում է շատ հիվանդությունների դեպքում։

Լավ խոհարարները գիտեն դափնու տերևի համային գաղտնիքները։ Հոտավետ կանաչավուն տերևները յուրքանչյուր ուտեստի տալիս են յուրահատուկ համ ու հոտ։

Բայց այս նյութի մեջ մենք կխոսենք դափնու տերևի օգտակարության մասին։

Համաձայն գիտական հետազոտությունների՝ դափնու տերևը օգնում է պայքարել մարմնում առկա տարբեր տոկսիկների դեմ և դանդաղեցնում է ծերացումը։ Այս բույսը պայքարում է բակտերիաների դեմ և օգտակար է նույնիսկ սրտային հիվանդությունների դեպքում։

Իմացեք, թե ինչ դեպքերում դափնու տերևը կարող է օգնել Ձեզ։

1․ Անհանգստություն և հոգնածություն։

Դափնու տերևում առկա քիմիական նյութերը ունեն հանգստացնող և հոգեբանական ազդեցություն։ Դրա համար անհրաժետ է մի քանի չորացած դափնու տերև վառել։ Երբ դուք սկսում եք շնչել վառվող տերևի հոտը, հանգստանում եք և քնելու փոխարեն դուք մոռանում եք հոգնածության մասին։

2․ Շնչառական համակարգ։

Դափնու տերևը մաքրում է շնչուղիները և օգնում է ազատվել թոքերում առկա բորբոքումներից։

Ուստի, եթե ցանկանում եք մաքրել Ձեր շնչուղիները, ապա ցանկալի է այրել թարմ դափնու տերևներ կամ շնչել դափնու յուղի գոլորշին։ Դափնու յուղը նաև կարելի է քսել կրծքավանդակին։ Այս մեթոդով կարելի է բուժել ալերգիան և ասթման։

3․ Թեփ։

Մազերի թեփից ազատվելու համար անհրաժեշտ է դափնու յուղը խառնել փշատի տաքացված յուղին։ Քսեք խառնուրդը գլխամաշկին, փաթաթեք սրբիչով և թողեք 15-60 րոպե։ Հնարավոր է նաև ազատվել թեփից, եթե դափնու յուղի մի քանի կաթիլներ ավելացնեք Ձեր շամպույնի մեջ։

4․ Շաքարային դիաբետ։

ԱՄՆ-ի մի շարք գիտահետազոտական կենտրոններ ապացուցել են, որ դափնու տերևը կարող է շատ էֆեկտիվ լինել շաքարային դիաբետի 2-րդ տիպի ժամանակ։ Հետազոտությունները ապացուցել են, որ օրական 3 գրամ դափնու տերևի օգտագործումը  նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի քանակը։

5․ Նյութափոխանակություն։

Արևմտյան Ասիայի շատ երկրներում, որտեղ ընդունված է այլընտրանքային բժշկությունը, դափնու տերևը համարում են շատ օգտակար միջոց տարբեր տեսակի առողջական խնդիրների դեմ պայքարի համար։ Այն շատ օգտակար է նյութափոխանակության համար։ Ուստի նրանք խորհուրդ են տալիս օգտագործել դափնու յուղը ուտելուց հետո։

6․ Առողջ սիրտ։

Դափնու տերևում առկա օրգանական միացությունները, որոնք հայտնի են կոֆեինի թթու անվանումով, ամրացնում են սրտի անոթների պատերը։ Այս նյութը հնարավորություն է տալիս նաև ազատվել սրտանոթային համակարգում առկա անպետք խոլեստերինից։ Դափնու տերևի օգտագործումը ուտելիքների մեջ բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը։

7․ Հոդերի բորբոքում։

2003 թվականին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ դափնու տերևի յուղը ունի ցավազրկող ազդեցություն հավասարազոր մորֆինին։ Դա է պատճառը, որ այս յուղը օգտագործվում է հոդացավերի ժամանակ։

8․ Միզապարկի բորբոքում։

Քերված դափնու տերևի փոշին կաթի հետ խմելիս կարելի է մաքրել միզուղիները և բուժել վերջինիս բորբոքվածությունը։

Այս ամենը իմանալով պետք է պարզապես օգտագործել դափնու տերև ապուրների, մսի և բանջարեղենի պատրաստման ժամանակ և շատ հիվանդություններ ու խնդիրներ պարզապես կանհետանան։

Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։

Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից։