Ընտրեք ձեզ համակրելի տղամարդուն եւ իմացեք, թե ինչպիսին եք իրականում

Մեզնից յուրաքանչյուրին դուր են գալիս որոշակի տղամարդիկ: Իդեալական տղամարդու դժվար է գտնել, այդ պատճառով էլ  մենք մեր սրտերին տիրանալու  իդեալական թեկնածուներ ենք փնտրում ֆիլմերում:

Տղամարդու կերպարի հանդեպ նախասիրությունները կարող են շատ հետաքրքիր բաներ պատմել ձեր մասին:

Ընտրեք ձեզ դուր եկած տղամարդուն եւ դիտեք արդյունքը:

Րիչարդ Գիրը  <<Գեղեցկուհին >> ֆիլմից

Անկասկած տղամարդու մեջ  դուք գնահատում եք խելքն ու հավատարմությունը: Հարաբերություններում կարեւորում եք փոխվստահությունը: Դուք այն կանանցից եք, ովքեր սիրահարվում են ամբողջ կյանքի համար: Չկա ավելի հավատարիմ կին, քան նա, ում դուր է գալիս այս կերպարը:

Թեթեւ, անկեղծ, դուք միանգամից չեք վստահում, զուգընկերը պետք է արժանանա ձեր վստահությանը: Հենց ձեզ նման կանայք են տղամարդկանց ոգեւորում գումար վաստակելու հարցում:

Պավել Պրիլուչնի <<Մաժոր>> ֆիլմից

Դուք սիրում եք ողջ սրտով եւ հոգով: Լավ տնտեսուհի եք եւ ոչինչ չեք խնայում երեխաների համար: Սակայն ձեր տղամարդը շուտ ընտելանում է ձեր նվիրվածությանն ու չի գնահատում այն ըստ արժանվույն:   Եթե ձեզ նման կնոջը հանդիպի այնպիսի տղամարդ, ով իսկապես կգնահատի ձեզ, դուք միասին սարեր շուռ կտաք: Դուք հարաբերություններում  գնահատում եք  ռոմանտիզմը, իսկ այն տղամարդը, ով ձեզ կտա ռոմանտիկ պահեր, կերջանկանա:

Բուրաք Օզչիվիտ –թուրքական սերիալների հայտնի դերասան

Դուք խարիզմատիկ կին եք, ուժեղ բնավորությամբ: Բայց դա չեք սիրում ցույց տալ սիրո մեջ: Դուք ցանկանում եք լինել ձեզնից ուժեղ տղամարդու կողքին: Կրքոտ, անկեղծ, գրավիչ աչքերով դուք կարող եք խելքահան անել նրան, ում կցանկանաք տեսնել ձեր կողքին: Հարաբերություններում գերադասում եք պատասխանատվություն ստանձնող տղամարդու: Այս կերպարի տղամարդկանց նախընտրող կանայք երիտասարդ տարիքում հաճախ են սխալվում՝ սիրահարվելով կամքից թույլ տղամարդկանց:

Վյաչեսլավ Տիխոնով <<Գարնան 17 ակնթարթ>> ֆիլմից

Դուք հարաբերություններում փնտրում եք կայունություն, ուզում եք զգալ ամուսնու պաշտպանությունը: Սովորաբար այդպես էլ լինում է: Դուք ունակ եք հասկանալ ու ներել շատ բաներ, սակայն երբեք չեք ների դավաճանությունը, անգամ եթե շարունակեք ապրել նրա հետ:  <<Կարեւորը տան մթնոլորտն է>>,- սիրում են ասել կանայք: Դուք կանացի եք, չեք սիրում կոնֆլիկտներ, կարողանում եք հարթել սուր անկյունները:

Եթե այս կերպարներից ոչ մեկը ձեզ դուր չեկավ

Դուք հարաբերություններում գնահատում եք անկեղծությունը, անգամ դառը ճշմարտությունը: Դուք այն կանանցից չեք, ովքեր տարիներով կարող են ապրել չսիրած մարդու հետ: Դուք ուզում եք զարգանալ, եւ ուզում եք զուգընկերը հետեւի ձեր օրինակին: Սիրում եք հետաքրքիր, ոճային տղամարդկանց, ովքեր կարողանում են  լավ վերաբերվել կնոջը: Երբեմն դուք ընդունակ եք չմտածված եւ տարօրինակ քայլերի, սակայն ամեն ինչ ավարտվում է ձեր օգտին: Դուք մնացած կանանցից մի քիչ ավելի կախարդ եք:

 

Հետաքրքրե՞ց. կիսվեք ընկերների հետ:

 Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net  կայքից: