Ահա թե ինչ է նշանակում Ձեր բնակարանի թիվը

Եթե Ձեր բնակարանի էներգետիկ նշանակությունը շատ կարևոր է Ձեզ համար, ապա պետք է ապրել այնպիսի տանը, որտեղ դուք կզգաք , որ Ձեր տունը Ձեր ամրոցն է։

Սովորաբար մենք ասում ենք, որ տան էներգետիկան կախված է նախկին տերերից կամ այն վայրից, որտեղ այն կառուցված է։ Բայց բնակարանի համարը, ինչպես մեր ծննդյան ամսաթիվը, կապ ունի, թե ինչպես մենք կապրենք այդտեղ կամ ինչ ապրումներ և զգացումներ կունենանք։ Պատահում են այնպիսի դեպքեր, երբ միևնույն տան տարբեր անդամներ զգում են տարօրինակ անհարմարավետություն, իսկ այլ բնակարաններում շատ հարմարավետ են զգում։ Սա բացատրվում է նրանով, որ տան էներգետիկան կարող է չհամապատասխանի կոնկրետ մարդու էներգետիկ դաշտին։ Եվ ինչո՞ւ է այդպես տեղի ունենում։

Մենք առաջարկում ենք պարզել, թե տան համարը ինչ նշանակություն ունի։ Եթե տան էներգետիկան չի համապատասխանում ձեզ, ապա դուք հաճախակի կզգաք գլխացավեր, տխրություն և այլ բացասական զգացումներ։

Եվ այսպես, նախ պարզենք Ձեր տան կամ բնակարանի թիվը։ Օրինակ Ձեր տան համարը 138-ն է։ Այդ դեպքում 138=1+3+8=12, 12=1+2=3: Այսինքն Ձեր բնակարանի թիվը 3-ն է։

Թիվ 1։ Արեգակ։Այսպիսի բնակարանները լի են ստեղծարար էներգիայով և կյանքի ուրախությամբ։ Այն հնարավորություն է տալիս մարդուն առանձնանալ շրջապատից և գրավել բոլորի ուշադրությունը։ Այսպիսի տունը կամ բնակարանը համապատասխանում է նկարիչներին, բանաստեղծներին, գրողներին և լրագրողներին։ Այս բնակարանները պետք է լի լինեն տարբեր տեսակի գունային գամմաներով, հատկապես՝ կարմիր-նարնջագույն երանգների մեջ։ Այսպիսի տան մթնոլորտը անհոգ և բաց է։ Այս տան դռները միշտ բաց են բարի և կամեցող մարդկանց համար։

Թիվ 2։ Լուսին։Ինտուիցիա և մտածողություն։ Այս բնակարանը համապատասխանում է այնպիսի մարդկանց, ովքեր աշխատում են երեխաների հետ, խոհարար կամ երաժիշտ են։ Այս բնակարաններում հիմնական շեշտը պետք է դրվի հայելիների վրա, իսկ ցանկալի գույնը՝ նուրբ մարմնագույնն է։ Հնարավոր է նաև փիրուզագույն երանգը։ Աշխատեք լոգասենյակի վրա․այն պետք է իդեալական լինի։

Թիվ 3։ Մոլորակը Մարս։ Ազատություն, հաստատակամություն և գործողություն։ Այս բնակարանը ծույլերի համար չէ։ Եթե պասիվ լինեք, ապա որոշումները կկատարվեն Ձեր փոխարեն։ Այսպիսի բնակարաններում միշտ ինչ-որ բան պետք է վերանորոգել՝ ջրի խողովակները, փականները, աթոռները և այլն։ Այս բնակարաններում պետք է գերակշռի կարմիրի երանգները։ Ամենաակտիվ վայրերն են զուգարանը և միջանցքը։ Հոգ տարեք դրանց մասին։

Թիվ 4։ Մոլորակը Մերկուրի։ Կոնտակտներ։ Այս բնակարանը պետք է բնակեցված լինի ազնիվ մարդկանցով, քանի որ սուտը միշտ վերադառնում է այս տուն։ Այս տանը ապրողներին հաճախ ձգում է ճանապարհորդությունը։ Պատրաստ եղեք շատ շփմանը ոչ միայն տանը, այլ նաև աշխատավայրում։ Տան ինտերիերում շատ կարևոր են կապի և ինֆորմացիայի աղբյուրները, սկսած հեռուստացույց-հեռախոսից վերջացրած պատին փակցրած լուսանկարներով։ Դե իսկ ցանկալի երանգը կլինի երկնագույնը, մոխրագույնը, ինչպես նաև կապույտի դեղինի հետ։

Թիվ 5։ Մոլորակը Յուպիտեր։ Ընդլայնում։ Այստեղ ամեն ինչ գլոբալ է։ Այս տանը ապրողները կարող են կապված լինել քաղաքականությանը կամ գիտությանը։ Այս տանը համապատասխանում է մանուշակագույնի երանգները։ Իսկ որպես զարդարանք կիրառելի են բրոնզագույն իրերը բերված հեռավոր երկրներից։ Թույլ մի տվեք ինքներդ Ձեզ զայրանալ, քանի որ Ձեր հետ ամեն ինչ լավ է լինելու։ Իհարկե չմոռանաք նաև գրադարանի մասին։

Թիվ 6։ Մոլորակը Վեներա։ Հանգստություն, սեր և հարմարավետություն։ Շատ է բերել այս բնակարանի տերերի բախտը։ Այստեղ ապրում են կամ բարի և հյուրընկալ մարդիկ, կամ էլ խայտառակ սկանդալներ սիրողները։ Գույները շատ տաք են շագանակագույն երանգների մեջ։ Այս տան բազմոցները մեծ են, սեղանները կլոր։ Կան նաև գորգեր և ծաղիկներ։ Այս տանը մեծ սիրով են վերաբերում շներին և կատուներին։ Մի վիճեք այս տանը։

Թիվ 7։ Մոլորակը Սատուրն։ Անդադար փորձություններ։ Այս տան բնակիչները հաճախ են ընկնում ամոթալի դրության մեջ և կրում են բազմատեսակ սահմանափակումներ։ Բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Այս բնակարանում դուք կարող եք խնայել։ Կարողանում եք հաճախակի անալիզի ենթարկեք Ձեր քայլերն ու արարքները և զբաղվեք յոգայով։ Գերիշխող գույնը մուգ կապույտն է։

Թիվ 8։ Մոլորոկը Ուրան։ Սա աստղագոտների կամ բախտագուշակների բնակարանն է։ Այս տանը դուք միշտ շրջապատված կլինեք ընկերներով։ Այս տանը սազական են բաց երանգները։ Զգույշ եղեք էլեկտրականության հետ և մաքուր պահեք Ձեր պատուհանները։

Թիվ 9։ Մոլորակը Նեպտուն։ Բավականին ծանր բնակարան։ Այս տանը իրենց հարմարավետ կզգան քահանաները, երաժիշտները, ծովագնացները և էքտրասենսները։ Այս տանը դուք կարող եք երազների գիրկը ընկնել։ Այս տունը նման է Բերմունդյան եռանկյունուն․ միշտ ինչ որ բան կորում է այս տանից։

Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։

Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից։